Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարի երկու մրցաձեւերում հայտնի են հաղթողների անունները

21:05 - 15 Ապր, 2017

Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում ընթանում է Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարը: Այսօր հրաձիգները մրցեցին օդամղիչ հրացան եւ վազող թիրախ` նորմալ վազք մրցաձեւերում:

Մրցանակային տեղեր զբաղեցրին.

Օդամղիչ հրացան` տղամարդիկ, 60 կրակոց. Հրաչ Բաբայան, Հայկ Բաբայան, Գոռ Պետրոսյան:

Օդամղիչ հրացան` կանայք, 40 կրակոց. Ալլա Պողոսյան, Մարիամ Միքայելյան, Անուշ Նալբանդյան:

Վազող թիրախ` նորմալ վազք, տղամարդիկ, 30+30 կրակոց. Հովհաննես Մարգարյան, Ալեքսանդր Անդրեասյան, Շանթ Սարգսյան:

Վազող թիրախ` նորմալ վազք, կանայք, 20+20 կրակոց. Լիլիթ Մկրտչյան, Գոհար Վարդանյան, Լաուրա Ավետիսյան:

Վաղը` մրցաշարի վերջին օրը, հրաձիգները հանդես կգան օդամղիչ ատրճանակ եւ վազող թիրախ` խառը վազք մրցաձեւերում:

 

 

Լուսանկարը` Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի

Այլ նորություններ