Գործող չեմպիոն ՖԻՄԱ-ն հաղթանակով մեկնարկեց հանդբոլի Հայաստանի առաջնությունում

18:21 - 01 Մայ, 2017

Երևանում մեկնարկեց հանդբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը։ Մասնակցում է վեց թիմ՝ Երեւանից, Արցախից, Վանաձորից եւ Ալավերդիից։

Գործող չեմպիոն ՖԻՄԱ-ն 42-30 հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ։

Օրվա մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.

ԵրՊԻ - «Վանաձոր»՝ 32-45

Գորբունով ՀԱ - «Արցախ»՝ 35-40

Վաղը ՖԻՄԱ-ն կմրցի «Արցախ»-ի, ԲԿՄԱ-ն՝ «Վանաձոր»-ի, իսկ Գորբունով ՀԱ-ն՝ ԵրՊԻ-ի հետ։

Առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի հավաքականը, որը հունիսին կմասնակցի զարգացող երկրների հանդբոլի աշխարհի առաջնությանը։

Այլ նորություններ