ԲՈՅԿՈՏԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԽԱԼ ԷՐ

11:25 - 20 Հուլ, 2020

ՄՕԿ –ի նախագահ, 1976թ․ Մոնրեալի օլիմպիական չեմպիոն, սուսերամարտիկ   Թոմաս Բախն ասել է, որ  Մոսկվայի օլիմպիական խաղերը բոյկոտած երկրների, նրանց թվում՝  ԳՖՀ - ի որոշումը, սխալ էր։ Դա ընդհանրապես ոչինչ չտվեց։ Ինքս, և Գերմանիայի շատ մարզիկներ, ուզում էինք մասնակցել մոսկովյան մարզահանդեսին ։ Բայց, մեզ վիրավորական խոսքեր ասացին և հավելեցին նաև կոմունիստ մականունը։ Բոյկոտը հակասում է օլիմպիական ոգուն, այն արժեքներին, որ ունենք և պահպանում ենք, -  իր խոսքում ընդգծել է  Բախը։

Այլ նորություններ