Էդգար Ստեփանյանը կմասնակցի աշխարհի գավաթային մրցումներին

16:56 - 17 Հոկ, 2018

Հոկտեմբերի 16-ի լուսադեմին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ մեկնեց Եվրոպայի այս տարվա մինչև 23 տարեկան հեծանվորդների առաջնության հաղթող Էդգար Ստեփանյանը: Նա կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարին: Հրապարակային հեծանվավազքում երևանցին հանդես կգա խմբային և «Սկրեչ» մրցաձևերում: Ֆրանսիայի մրցաշարի ավարտից հետո, հոկտեմբերի 23-ին, Էդգարը և մարզիչ Արմեն Գյոզալյանը կմեկնեն Կանադա, որտեղ կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին: 

22-ամյա հեծանվորդը նպատակ ունի բարձր արդյունքներ գրանցել: Միջազգային վարկանիշային աղյուսակում նա այժմ ունի 1080 միավոր: Էդգարին անհրաժեշտ է վաստակել նվազագույնը 400 միավոր,որպեսզի կարողանա ձեռք բերել 2019թ. Լեհաստանում անցկացվելիք աշխարհի առաջնության և Մինսկում կայանալիք եվրոպական երկրորդ խաղերի մասնակցության ուղեգրեր: 

«Սկրեչ» մրցաձևում անհատական գործակիցներով Էդգարը Եվրոպայում զբաղեցնում է 10-րդ, իսկ աշխարհում` 14-րդ հորիզոնականը: 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ