Ըմբշամարտի ԵԱ. Այսօր պայքարի մեջ կմտնեն Վլադիմիր Ֆրանգուլյանը եւ Գրիգոր Գրիգորյանը

10:37 - 04 Մայ, 2017

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր գորգ կմտնեն 61 կգ եւ 74 կգ քաշային ազատ ոճի ըմբիշները:

Հայաստանը կներկայացնեն Վլադիմիր Ֆրանգուլյանը (61 կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (74 կգ): Ֆրանգուլյանը պայքարի մեջ կմտնի 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի սլովակ Միկոլա Բոլոտնյուկը: Գրիգորյանը կսկսի որակավորման փուլից: Նրա առաջին մրցակիցը Ավստրիայի ներկայացուցիչ Ամիրխան Վիսալիմովն է:

Այլ նորություններ