Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ազատոճայիններ 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը բրոնզե մեդալ նվաճեցին:
Երրորդ տեղի համար պայքարում Ֆրանգուլյանը հաղթեց թուրք Աբդի Զուրնաչիին, իսկ Գրիգորյանը` հույն Կիրիլիոս Բինենմպաումին:
Այսպիսով, հայ ըմբիշները առաջին մեդալները նվաճեցին Եվրոպայի առաջնությունում: