Ըմբշամարտի ԵԱ. Լեւան Բերիանիձեն՝ բրոնզե մեդալակիր

23:23 - 05 Մայ, 2017

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ 125 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լեւան Բերիանիձեն նվաճեց բրոնզե մեդալ։ Նա երրորդ տեղի համար պայքարում հաղթեց սլովակ Սոսլան Գագլոեւին։

Հայ ազատ ոճի ըմբիշները երեք բրոնզե մեդալ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում։

Վաղն աշխարհամասի առաջնությունում կմեկնարկեն հունահռոմեական ըմբիշները:

Այլ նորություններ