Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգում դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Ալեքսանյանը մեկնարկեց որակավորման փուլից, որտեղ հաղթեց լիտվացի Վիլիուս Լաուրինաիտիսին, ապա սերբ Միխեիլ Կաջայային: Քառորդ եզրափակչում Արթուրը կմրցի Նորվեգիայի ներկայացուցիչ Ֆելիքս Բալդաուֆի հետ:
Գերծանր քաշային Վաչիկ Եղիազարյանն առաջին գոտեմարտում հաղթեց Նիկոլաոս Լեոնին (Հունաստան), սակայն քառորդ եզրափակչում պարտվեց Բալինտ Լամին (Հունգարիա):
59 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը մեկնարկային գոտեմարտում զիջեց Տալեհ Մամադովին (Ադրբեջան), իսկ 66 կգ Կարեն Ասլանյանը` Աթական Յուկսելին (Թուրքիա):