Աբրահամ Խաշմանյանը որակազրկվել է

13:27 - 08 Հոկ, 2015

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահապան կոմիտեի հերթական նիստում 10 խաղով որակազրվկել է «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:

ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեի որոշմամբ՝ Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 9-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» խաղին «Ալաշկերտ» թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին, ոչ սպորտային պահվածքի համար, որակազրկել 10 խաղով: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 250.000 դրամով:

Բարձրագույն խմբի «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2:

Աղբյուրը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Լուսանկարը՝ fckairat-ի

Այլ նորություններ