Մխիթարյանի գոլն օգնեց «Յունայթեդին» դառնալ Եվրոպա լիգայի չեմպիոն

00:47 - 25 Մայ, 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց ֆուտբոլի Եվրոպա լիգայի չեմպիոնի կոչումը։ Ստոկհոլմում կայացած եզրափակչում անգլիական ակումբը  հաղթեց Ամստերդամի «Այաքսին»։

Նախ 18-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդին» առաջ մղեց Պոլ Պոգբան։ Երկրորդ խաղակեսի մեկնարկից երկու րոպե անց էլ «Յունայթեդի» առավելությունը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով հիանալի  գոլի հեղինակ։ Նա փոխարինվեց խաղի 74-րդ րոպեին։

Հենրիխ Մխիթարյանը միակ հայ ֆուտբոլիստն է, որը խաղաց Եվրոպա լիգայի եզրափակչում, գոլ խփեց եւ դարձավ չեմպիոն։

Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեց։

 

Լուսանկարը` «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքի

Այլ նորություններ