Հնդկաստանում անցկացվեց «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» անվանումով շախմատի միջազգային մրցաշարը: Մասնակիցների թվում էր նաև երևանցի գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը: Նա ինը հնարավորից վաստակեց 7.5 միավոր և բաժանեց 1-3-րդ տեղերը:
Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստը ճանաչվեց մրցաշարի հաղթող: Մրցանակային հաջորդ երկու տեղերը գրավեցին համապատասխանաբար վրաստանցի Լևան Փանցուլաիան և ռուսաստանցի Բորիս Սավչենկոն: