Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները վաղը կմեկնեն Թբիլիսի

13:49 - 08 Հուն, 2017

Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Վաղն առավոտյան մեր թիմերն անմիջապես Օլիմպավանից կմեկնեն Թբիլիսի, որտեղ հունիսի 9-12-ը կմասնակցեն միջազգային մրցաշարի:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը թիմում ընդգրկել է Գարիկ Բարսեղյանին, Միհրան Ջաբուրյանին, Նարեկ Հովհաննիսյանին, Մխիթար Գրիգորյանին (չորսն էլ` 57 կգ), Վաղինակ Մաթեւոսյանին (61 կգ), Նարեկ Սիրունյանին, Վալոդյա Ֆրանգուլյանին, Հակոբ Ավետիսյանին, Արթուր Բաղդասարյանին (չորսն էլ` 65 կգ), Վալտեր Մարգարյանին, Խաչատուր Պապիկյանին (երկուսն էլ` 70 կգ), Գրիգոր Գրիգորյանին, Վարուժան Կոջոյանին (երկուսն էլ` 74 կգ), Վահե Թամրազյանին, Մարզպետ Գալստյանին (երկուսն էլ` 86 կգ), Գեւորգի Կետոեւին, Շամիր Աթյանին (երկուսն էլ` 97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանին (125 կգ):

Վալոդյա Ֆրանգուլյանը սովորաբար հանդես է գալիս 61 կգ քաշային կարգում: Սակայն, Արմեն Մկրտչյանը ՀԱՕԿ լրատվակնին տեղեկացրեց, որ Ֆրանգուլյանը Թբիլիսիում մրցելու է 65 կգ քաշային կարգում: Գարիկ Բարսեղյանը, Հակոբ Ավետիսյանը եւ Գեորգի Կետոեւը հավաքականին միանալու են Վրաստանում:

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը թիմում ընդգրկել է Գեւորգ Ղարիբյանին, Վազգեն Խաչատրյանին, Տարոն Դումոյանին (երեքն էլ` 59 կգ), Կարեն Ասլանյանին , Գոռ Սիրեկանյանին, Ասլան Պողոսյանին (երեքն էլ` 66 կգ), Տիգրան Թորոսյանին, Հայկ Արշակյանին ( երկուսն էլ` 71 կգ), Կարապետ Չալյանին (75 կգ), Սարգիս Քոչարյանին, Մաքսիմ Մանուկյանին, Էդուարդ Սարգսյանին, Ռաֆիկ Մանուկյանին, Ռուբեն Ղարիբյանին (հինգն էլ` 80 կգ), Արթուր Շահինյանին, Արգիշտի Աբգարյանին (երկուսն էլ` 85 կգ), Արթուր Ալեքսանյանին, Վաղարշակ Մինասյանին, Կարեն Աբգարյանին (երեքն էլ` 98 կգ), Վաչիկ Եղիազարյանին եւ Էդգար Խաչատրյանին (երկուսն էլ` 130 կգ):

Այլ նորություններ