Հայ ծանրորդները մեկնարկեցին աշխարհի երիտասարդական առաջնությունում

15:00 - 20 Հուն, 2017

Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան հայ մարզիկները:

85 կգ քաշային կարգում երկամարտի 340 կգ արդյունքով (155+185) Դավիթ Հովհաննիսյանը  զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Նույն քաշային կարգում  Հակոբ Մկրտչյանը 339 կգ-ով (149+190)` 7-րդն էր: Երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձավ Քաթարի ներկայացուցիչ Իբրահիմ Ֆարես Էլբախը:

Վաղը` կանանց մրցապայքարում, 75 կգ քաշային կարգում հանդես կգա Սոնա Պողոսյանը:

Այլ նորություններ