LA28 –Ը ՄՆՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈԳՈՒ ՓԱՐՈՍ

15:37 - 15 Հուն, 2025

Լոս Անջելեսը հեռու է իր լավագույն օրերից: Նա  կանգնած է  աղետի էպիկենտրոնում, որն ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում խլեց մարդկային 24 կյանք, ավերեց 160 քառակուսի կիլոմետր տարածք և 10 000 շինություն։

Այժմ մեկ այլ դժոխք է հասունանում.  մազից է կախված  2028թ. օլիմպիադայի անցկացումը: Անտառային հրդեհները կասկածի տակ են դրել հաջորդ խաղերի կայացումը:

Թեև ծրագրված 80 օլիմպիական վայրերից ոչ մեկն ուղղակիորեն չի տուժել կրակից, սակայն  հրդեհը մոտենում է մարզական կարևոր վայրերին, ինչպիսիք են Ռիվիերա Քանթրի ակումբը, որը պետք է հյուրընկալի օլիմպիական գոլֆը, և Սեպուլվեդա ավազանի հանգստյան գոտին, որը նետաձգության մրցավայրն է համարվում:  

LA28-ի կազմակերպիչներին  հուզում է այն  հարցը, թե արդյոք Լոս Անջելեսը կկարողանա ժամանակին վերականգնվել: Իսկ  վերակառուցման ճանապարհը հղի է անորոշությամբ:  Միայն ժամանակը կարող է բուժել հրդեհի պատճառած վերքերը:

Չնայած խոչընդոտներին, Լոս Անջելեսը շարունակում է մնալ օլիմպիական ոգու փարոս և խաղերի  հետհաշվարկը շարունակվում է:

Աշխարհը հետևում է, թե ինչպես է մեգապոլիսը վերաիմաստավորելու իր օլիմպիական ապագան՝  աճող անորոշության ժամանակաշրջանում:

Կազմակերպիչները վստահ են, որ  կհաղթահարեն անասելի փորձությունը և  համաշխարհային գլխավոր մարզահանդեսի բացման արարողությամբ ԱՄՆ –ը կապացուցի, որ նույնիսկ աներևակայելի դժբախտության պարագայում Լոս Անջելեսը կարող է փյունիկի նման վեր հառնել մոխիրներից:

 

Այլ նորություններ