Բաքու-2015. Աշոտ Դանիելյանը մեդալ չնվաճեց

00:00 - 19 Հուն, 2015

Բաքվում շարունակվող Եվրոպական խաղերում հայ սամբիստներն ավարտեցին իրենց մրցելույթը: Ցավոք, նրանցից և ոչ մեկին չհաջողվեց մեդալ նվաճել:

90 կգ քաշային, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, արցախցի  Աշոտ Դանիելյանը բրոնզե մեդալի համար պայքարեց լիտվացի Ռադվիլաս Մատուկասի հետ և զիջեց նրան 0:2 հաշվով:

Աշոտ Դանիելյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից՝ հաղթելով մոլդովացի Վալերի Մելեասչևիչիին, իսկ հաջորդ փուլում  5:7 հաշվով պարտվեց բելառուս Անդրեյ Կազուսիոնակին:

Այլ նորություններ