Սամբոյի աշխարհը սգում է

11:00 - 30 Նոյ, 2019

Սամբոյի 2017թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կոլյա Կարապետյանը նոյեմբերի 29-ին կյանքից հեռացել է ծանր հիվանդությունից հետո:

30-ամյա մարզիկը ծանր վնասվածք էր ստացել 2017թ. Եվրոպայի առաջնությունում, որից հետո 2.5 տարի պայքարում էր կյանքի համար:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ցավակցել է Կոլյայի ընտանիքին, հարազատներին և ընկերներին: Ցավակցական ուղերձ է հղել նաև Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստոկովը:

Կոլյա Կարապետյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ին «Էրեբունի» սգո սրահում (Հասցե՝ Երևան, Խաղաղ Դոնի 2-14) և կսկսվի ժամը 18:00-ից: Հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին՝ ժամը 13-ին, նույն վայրից:

Այլ նորություններ