Ծանրորդ Սոնա Պողոսյանը դարձել է Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր

09:34 - 09 Հոկ, 2015

Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկան աղջիկների առաջնությունում հին աշխարհամասի փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Սոնա Պողոսյանը: 17-ամյա Պողոսյանը (69 կգ) երկամարտում ցույց տվեց 213 (95+118) կգ արդյունք և նվաճեց արծաթե մեդալ: 69 կգ քաշային կարգում երկամարտի 240 կգ արդյունքով չեմպիոն դարձավ Ռուսաստանը ներկայացնող Մարիա Պետրովան: Երրորդ տեղը գրավեց Գերմանիան ներկայացնող Տաբել Տաբեան:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը  58 կգ քաշային կարգում դարձել էր Եվրոպայի չեմպիոն: 

Լուսանկարը՝ AWF.am

Այլ նորություններ