Հրաչյա Չանդիրյան. Մեր ջրացատկորդներն աննախադեպ արդյունք գրանցեցին

12:16 - 18 Հուլ, 2017

Բուդապեշտում ընթացող ջրացատկի աշխարհի առաջնության 10 մետր սինքրոն աշտարակացատկում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հարությունյանն ու Լեւ Սարգսյանը 9-րդն էին։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ տղաները նման արդյունքի հասել են մարզվելով շատ կարճ.

«Կարելի է ասել, որ սա աննախադեպ արդյունք է։ Տղաներն ընդամենը հինգ օրվա մարզումներից հետո են հասել այս ցուցանիշին։

Վլադիմիր Հարությունյանի զույգը, եղբայրն է՝ Ազատ Հարությունյանը։ Ցավոք, Ազատը վնասվածքի պատճառով բաց է թողնում աշխարհի առաջնությունը։ Տղաները մի քանի ցատկ գերազանց կատարեցին, մի քանիսը՝ ոչ այնքան։ Կարող էին նաեւ երկու-երեք հորիզոնական բարձր լինել։ Բայց այդքան կարճ ժամանակահատվածում  նման արդյունքից գոհ եմ»,- ասաց Հրաչյա Չանդիրյանը։

Մարզիչը տեղեկացրեց, որ անկախ Հայաստանի պատմության մեջ մեր երկիրն առաջին անգամ էր հանդես գալիս աշխարհի առաջնության սինքրոն ցատկի եզրափակչում։

Այլ նորություններ