ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻՆ

12:07 - 15 Մայ, 2025

Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահության անդամ Սամվել Վարդազարյանը  ՌԴ Տուլա քաղաք ճանապարհեց երիտասարդական թիմին:  Մարզիչներ Սերգեյ Պետրոսյանը և Անդրանիկ Առուստամյանը մեկնարկի կհանեն Էդվարդ Գրիոգորյան , Իսրայել Հարությունյան, Ալեն Միրզոյան,Գարեգին Շահվերդյան,Սվետլանա Մկրտչյան և Անի Ավագյան վեցյակին: Նրանք Երևանի հեծանվային սպորտի օլիմպիական ՄՊՄԴ –ի սաներն են  և  կմասնակցեն << Տուլայի մեծ մրցանակ >>   անվանումը կրող միջազգային ավանդական մրցաշարին: Մեկնարկը կտրվի մայիսի 17 –ին:

Մրցումները տեղի կունենան դեռևս երկու դար առաջ, ստույգ`  1896թ.  կառուցված հեծանվահրապարկում: Կառույցը, իհարկե, պարբերաբար վերակառուցվել, հիմնանորոգվել է  և լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին:

Այլ նորություններ