Արմեն Բաբալարյանը հրապարակեց աշխարհի երիտասարդական առաջնություն մեկնող հավաքականի կազմը

10:34 - 26 Հուլ, 2017

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը հրապարակեց այն մարզիկների անունները, որոնք կմասնակցեն օգոստոսի 1-ից 6-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայանալիք ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը:

Տամպերե կմեկնեն 50 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը, 55 կգ՝ Տիգրան Մինասյանը, 60 կգ՝ Հրաչյա Պողոսյանը, 66 կգ՝ Մալխաս Ամոյանը, 74 կգ՝ Արման Բաղդասարյանը, 120 կգ՝ Դավիթ Օվասապյանը:

Ֆինլանդիայում Արմեն Բաբալարյանին կօգնեն մարզիչներ Մովսես Կարապետյանը եւ Ռոման Ամոյանը:

Այլ նորություններ