ՀԵՏԱՁԳՎԵԼ Է 10 ԱՄՍՈՎ

12:19 - 24 Սեպ, 2020

Ֆինլանդիայի Վուոկատտի քաղաքում  նախատեսված Եվրոպայի  երիտասարդական օլիմպիական փառատոնը, որը  նախատեսված էր անցկացնել 2021թ. փետրվարին, հետաձգվել է , և կկայանա տարեվերջին ` դեկտեմբերի 11 – 18-ը։

Որոշումը կայացրել են ԵՕԿ –ը և  կազմկոմիտեն `  աշխարհում COVID-19  -ի տարածման սպառնալիքի պատճառով: 

Ակնկալվում է, որ փառատոնին կմասնակցեն Եվրոպայի 48 ազգային օլիմպիական կոմիտեների 14 – 18 տարեկան շուրջ 1800 մարզիկ – մարզուհիներ։

Ծրագրում ընդգրկված են   լեռնադահուկային սպորտ, բիաթլոն, տափօղակով հոկեյ, սնոուբորդ, դահուկավազք, շորթ- տրեկ, գեղասահք և դահուկային երկամարտ մարզաձևերը:

 

 

Այլ նորություններ