Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնի չորրորդ մրցումային օրն է։
Այսօր թենիսիստ Արթուր Սողոյանը քառորդ եզրափակչում մրցելու է Լեհաստանի ներկայացուցչի հետ։
Պայքարի մեջ կմտնի ձյուդոյիստ Սամվել Գեւորգյանը, որի մրցակիցը մեկնարկային գոտեմարտում լիտվացի Էդվարդաս Սագալեսն է։
Հեծանվորդներ Ամու Ասուբովը, Հովհաննես եւ Հենրիկ Երանոսյանները հանդես կգան 71 կմ խմբակային մրցավազքում։
Այսօր մրցելույթներ կունենան նաեւ լողորդներ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը։