Ավստրիայի Զեեֆելդ քաղաքում փետրվարի 17 – 28 –ը անցկացվելիք դահուկավազքի աշխարհի առաջնությունում Հայաստանից պետք է հանդես գան հինգ մարզիկներ: Նրանցից երեքի անունն արդեն հայտնի է. Կատյա Գալստյան, Միքայել Միքայելյան, Թադևոս Պողոսյան: Մյուս երկու մասնակիցները կորոշվեն Աշոցքում առաջիկա շաբաթ և կիրակի օրերին անցկացվելիք ՀՀ առաջնությունում, որը նաև ընտրական բնույթ կկրի:
Աշխարհի աջաջնության ծրագրով մասնակիցները կմրցեն 15 կմ, 30 կմ և 50 կմ մրցատարածություններում, իսկ արագավազորդները / սպրինտ / պետք է անցնեն 1000 – 1400 մետր / առայժմ պարզ չէ տեղանքի երկարության չափը /:
ՀԱՕԿ լրատվական բաժին