Բասկետբոլի պատանիների հավաքականը հաղթանակ տարավ խմբային փուլի բոլոր խաղերում

22:46 - 27 Հուլ, 2017

Բասկետբոլի  Մ 16 տարեկան պատանիների հավաքականը  Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում այսօր չորրորդ խաղն անցկացրեց:

Խմբային փուլի եզրափակիչ խաղում մեր թիմն 85:53 հաշվով հաղթեց Ուելսի հավաքականին:

Մրցաշարում սա հայ բասկետբոլիստների արդեն չորրորդ հաղթանակն է:

Հայաստանի հավաքականը եզրափակիչ դուրս գալու համար՝ հուլիսի 29-ին, ուժերը կչափի Ադրբեջանի հավաքականի հետ , որը Բ ենթախմբում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Լուսանկարը` fiba.com

Այլ նորություններ