ՑԱՎԱԿՑՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ

11:07 - 08 Սեպ, 2023

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան ցավակցական է   հրապարակել << Օղակների տիրակալ >>  Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ: Այն որոշ կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողին.

<< Ալբերտ Ազարյանը հայկական սպորտի խորհրդանիշն է: Նրա անցած ճանապարհը դեռահաս դարբնից մինչև մարմնամարզության լեգենդ դառնալը,  անջնջելի հետք է թողել մարզաձևում:  

Ծնվել է 1929թ.  փետրվարի 11-ին, ՀԽՍՀ –ում:

Հոր մահից հետո որդին թողել է դպրոցը  և ընտանիքը պահելու համար դարձել դարբնի աշակերտ:  

Մարզաձևի հետ  ծանոթացել է Կիրովականում  մի  խումբ մարմնամարզիկների ցուցադրական ելույթների ժամանակ: Տեսածից ոգեշնչված,  սկսել է զբաղվել մարմնամարզությամբ:  

Բնածին օժտվածությունը, գումարած դարբնի գործը, ավելի են հզորացրել   Ազարյանին: Այդ որակները առավել տեսանելի  են դարձել օղակների վրա վարժությունում:  

Մարզիկի  համբավը տարածվել է   ԽՍՀՄ առաջնությունում / 1953թ. /, երբ իր նորամուտը   նշանավորվեց  <<  խաչ >> տարրով: Այն  հետագայում ստացավ   << Ազարյանական  խաչ >>  անվանումը:

Այնուհետև նա դարձավ  ԽՍՀՄ  տղամարդկանց հավաքականի գլխավոր դեմքը՝  նվաճելով  օլիմպիական խաղերի երեք ոսկե պարգև:

Օլիմպիական խաղերի հայաստանցի  առաջին չեմպիոն Հրանտ Շահինյանից բացի, Ազարյանի նվաճումները ճանապարհ հարթեցին հայ երիտասարդ մարմնամարզիկների մի ամբողջ սերնդի համար,  այդ թվում՝ նրա որդու՝ Էդվարդի, ով  նույնպես դարձավ օլիմպիական չեմպիոն / 1980թ. /:  

 

Այլ նորություններ