Սամվել Աղաջանյանը բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում

20:37 - 30 Հուլ, 2017

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն ավարտեց մրցելույթները Եվրոպայի առաջնությունում:

Այսօր Հայաստանի հաշվարկին երրորդ բրոնզե մեդալը բերեց  54 կգ քաշային Սամվել Աղաջանյանը: Երրորդ տեղի համար գոտեմարտում Սամվելը 7:0 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Ցվետան Սիրաշկիին:

Բոսնիա եւ Հերցեգովինայում, ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի սաներն ընդհանուր առմամբ նվաճեցին երեք բրոնզե մեդալ:

Այլ նորություններ