Ամիրան Ամիրխանով. Ապացուցեցինք, որ մեզնից պետք է վախենալ

11:10 - 06 Օգո, 2017

Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Շվեդիայի դեմ հաղթանակից հետո Ամիրան Ամիրխանովը լրագրաողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով.

«Բոլորին շնորհավորում եմ այս մեծ հաղթանակի կապակցությաամբ: Սլովակիայի նկատմամաբ հաղթանակից հետո շատերը մտածում էին, որ մեր բախտը բերել է: Բայց այս խաղով ապացուցեցինք, որ ամեն դեպքում, մեզնից պետք է վախենալ:

Մի պահ կարծես թե թուլացրինք, բայց հետո կարողացանք հավաքվել, լավ պաշտպանվել : Աշխարհի առաջնության ընտրական փույում այս մակարդակի խաղ ցույց տալը այնքան էլ հեշտ չէ:

Շատ շնորհակալ եմ մեր երկրպագուներին: Աջակցությունն ուղղակի հիանալի էր: Այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե երեք հազար, այլ 10 հազար երկրպագու կար դահլիճում: Հույս ունեմ, որ սա մեր ուղու միայն սկիզբն է եւ առաջիկայում հաղթանակներ են սպասվում»,- ասաց Ամիրխանովը:

Աշխարհի առաջնության ընտրական փուլի A խմբում Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ է տարել եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր թիմի հաջորդ հանդիպումն օգոստոսի 9-ին է: Հայ բասկետբոլիստներն արտագնա խաղում կմրցեն Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի հետ:

Այլ նորություններ