Մալխաս Ամոյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

20:30 - 06 Օգո, 2017

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում այսօր ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը չեմպիոնության համար գոտեմարտեց իրանցի Ամին Յավար Կավիյանինեժադի հետ եւ հավասար պայքարում զիջեց մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի:

Բրոնզե մեդալի համար պայքարում 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը նույնպես միավորների հավասարությամբ պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Էմին Սեւերշաեւին:

Գերծանր քաշային Դավիթ Օվասապյանն էլ պայքարից դուրս մնաց քառորդ եզրափակչից: 

Այլ նորություններ