Կալիֆորնիայում սկսվել են անտառային հրդեհների պատճառով առաջացած ավերածությունների վերականգնման աշխատանքները: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է հանրությանը, որ << Լոս Անջելես – 2028 >> օլիմպիական խաղերի նախապատրաստությունը կընթանա նախատեսվածի համաձայն:
Մարզահանդեսի պատասխանատուները պնդում են, որ կարվի ամեն բան, որպեսզի ստուգատեսը լինի լավագույնը:
Մինչ որոշ քննադատներ հանդես են գալիս խաղերի տեղափոխման գաղափարով, կազմկոմիտեն հաստատակամ է, որ քաղաքը պատրաստ է դիմակայել մարտահրավերներին:
Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերի անցկացման համար նախատեսված ավելի քան 80 մրցավայրերից ոչ մեկը հրդեհից չի տուժել: Այդ հանգամանքը ամրապնդել է կազմակերպիչների դիրքորոշումը, ըստ որի Լոս Անջելեսը մնում է ապահով ու հյուրընկալ քաղաք:
Ի դեպ, Թրամփը դեռևս իր ղեկավարման առաջին ժամկետի ընթացքում է աջակցություն հայտնել Լոս Անջելեսի հայտին և նախատեսվում է նրա այցը Հարավային Կալիֆորնիա: