Արագ շախմատի աշխարհի առաջնությունում Լևոն Արոնյանը 43-րդն էր

10:17 - 13 Հոկ, 2015

Արագ շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամներից լավագույն արդյունքը գրանցեց Վլադիմիր Հակոբյանն, ով զբաղեցրեց 35-րդ հորիզոնականը:

Հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը զբաղեցրեց միայն 43-րդ հորիզոնականը, իսկ Տիգրան Պետրոսյանը միայն 56-րդն էր: Արագ շախմատի չեմպիոն դարձավ աշխարհի ներկայից չեմպիոն Մագնուս Կարլսենը: Նա հավաքեց 11,5 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Յան Նեպոմնյաշչինը և Թեյմուր Ռաջաբովը:

Լուսանկարը՝ առաջնության պաշտոնական կայքից

Այլ նորություններ