Նիկշա Բավցեւիչ. Կվերլուծենք մեր սխալները եւ հետեւություններ կանենք

10:50 - 10 Օգո, 2017

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ արտագնա հանդիպումից հետո ամփոփել է խաղի արդյունքները.

«Խաղի մասին պետք է նշել երկու կարեւոր հանգամանք: Նախ, մենք հարձակման ժամանակ 16 անգամ տիրել ենք օղակից անդրադարձած գնդակին: Մեծ ազդեցություն ունեցավ նաեւ այն, որ Թավաքալյանը եւ Մկրտիչյանը բավական արագ 3-ական խախտում կատարեցին: Կվերլուծենք մեր սխալները եւ հետեւություններ կանենք:

Այժմ մեզ շատ կարեւոր խաղ է սպասվում Բրատիսլավայում, որտեղ հյուրընկալվելու ենք Սլովակիային»,- Բավցեւիչի խոսքը մեջբերում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

ԱԱ 2019-ի նախընտրական փուլի 3-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 5 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում: 

Այլ նորություններ