Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն

21:48 - 21 Օգո, 2017

Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը դարձավ չեմպիոն։

Հունահռոմեական ոճի ըմբիշը եզրափակչում  հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոեւին։

Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն աշխարհի չեմպիոն դարձավ երրորդ անգամ։

Այլ նորություններ