Վետերան ըմբիշ Ժորա Հովհաննիսյանն՝ աշխարհի 14-ակի չեմպիոն

10:57 - 15 Հոկ, 2015

Ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնության «D» դիվիզիոնի 58 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալ է նվաճել վետերանների աշխարհի 13-ակի չեմպիոն, վանաձորցի Ժորա Հովհաննիսյանը:

Հայ ըմբիշը եզրափակչում 12:1 հաշվով առավելության է հասել Ճապոնիան ներկայացնող Սուսումու Հաշիուրայի նկատմամբ՝ հռչակվելով աշխարհի 14-ակի չեմպիոն:

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում շարունակվում է հոկտեմբերի 13-ից մեկնարկած ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը: Այստեղ առաջին անգամ մասնակցում են նաև կին վետերան ըմբիշները:

Լուսանկարը՝ uww.org

Այլ նորություններ