
Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտին է մոտենում Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը:
Ութ խաղափուլից հետո, յոթ միավորով միանձնյա առաջատարն է իսպանացի գրոսմայստեր Դավիդ Անտոն Գիխարոն:
Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը վեց միավորով բաժանում են 11-րդ տեղը:
Մեր շախմատիստներից 5.5 –ական միավորով առաջատարների շարքում են Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը և Արթուր Դավթյանը:
Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արսեն Դավթյանը, Վահե Սուքիասյանը և Տիգրան Համբարձումյանը վաստակել են հինգական, իսկ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Հայկ Երիցյանը ՝ 4.5 –ական միավոր:
9-րդ խաղափուլը կանցկացվի այսօր:
Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր: