ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՎՈՒՄ ՓԱՐԻԶՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ

12:27 - 13 Սեպ, 2024

<< Milan-Cortina d'Ampezzo - 2026  >> ձմեռային օլիմպիական խաղերի  կազմկոմիտեի գործադիր տնօրեն Անդրեա Վարնիեն ասել է,  որ Փարիզի ամառային խաղերից  շատ դասեր են քաղել,  որոնք ձմեռային խաղերում անպայման հաշվի կառնվեն: 

Ավելի քան 500 օր կա  մինչև Իտալիայում կայանալիք ձմեռային ստուգատեսը և  բազմաթիվ աշխատանքներ կան  համակողմանի հաջողություն ապահովելու համար:

Վարնիեն նաև  նշել է  Ֆրանսիայի և Իտալիայի միջև մշակութային կապերի մասին ու անդրադարձել է << Փարիզ - 2024 >> - ի ռազմավարություններին:  

Հարցին, թե որն է եղել  Փարիզի խաղերից հիմնական ձեռքբերումը, Վարնիեն շեշտել է օլիմպիական խաղերի  հաղթական և անխափան վերադարձի ալիքը՝  COVID-19 համաճարակից հետո, երբ  հանդիսականները չկարողացան ներկա լինել << Տոկիո - 2020 >>  - ի և << Պեկին-2022 >>  - ի խաղերին:

Գործադիր տնօրենը գովաբանել է Փարիզի ստուգատեսի կազմկոմիտեի հեռատեսությունը՝  քաղաքի  խորհրդանշական վայրերի ընդգրկման, ինչպես նաև միջոցառման  բացման և փակման արարողությունները և,  իհարկե , մրցավայրերի անսխալ ընտրությունը:

25 – րդ   ձմեռային մարզահանդեսը  կանցկացվի Իտալիայի Միլան և Կորտինա դ' Ամպեցցո քաղաքներում ՝ փետրվարի 6-ից 22-ը։ Ակնկալվում է, որ մասնակիցները կպայքարեն մեդալների 116 հավաքածուի համար:   

2026թ.  խաղերը չորրորդն են լինելու Իտալիայում։ Մինչ այս, այդ երկրում ևս երեք խաղեր են անցկացվել. Կորտինա դ' Ամպեցցոյում ՝ 1944թ., Թուրինում ՝ 2006թ. / երկուսն էլ ՝ ձմեռային/  և Հռոմում ՝ 1960թ. / ամառային /:

Նշենք, որ փետրվարի 6-ին Միլանի  << Սան Սիրո >>  մարզադաշտում տեղի կունենա 2026 –ի ձմեռային մարզահանդեսի բացման, իսկ  ՝ փետրվարի 22-ին՝ փակման արարողությունները:  

 

 

 

Այլ նորություններ