Հայ դահուկավազորդները կմասնակցեն անվադահուկի աշխարհի գավաթի խաղարկության փուլին

15:16 - 31 Օգո, 2017

Ամառային եղանակին դահուկավազքի Հայաստանի հավաքականը մարզվում է անվադահուկներով: Հայ դահուկավազորդները մարզվում են հիմնականում Աշոցքում: Նրանք ուսումնամարզական հավաքներ են անցկացրել նաեւ Էստոնիայում, Նորվեգիայում:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ մեր թիմի երկու անդամներ առաջիկա օրերին մեկնելու են միջազգային հավաքի.

«Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի ղեկավարությամբ Միքայել Միքայելյանը եւ Մարիամ Միքայելյանն Իտալիայում կմասնակցեն միջազգային ֆեդերացիայի կազմակերպած մարզումային ճամբարին: Սեպտեմբերի 9-ին եւ 10-ին Տրենտոյում (Իտալիա) մեր դահուկավազորդները կմասնակցեն նաեւ անվադահուկների աշխարհի գավաթի խաղարկության փուլին, որն օլիմպիական վարկանիշային միավորներ է տալիս:

Մեր թիմի առաջատար Սերգեյ Միքայելյանն անվադահուկներով մարզումներ կանցկացնի նաեւ Հայաստանից դուրս: Նա սեպտեմբերի 16-ին կմեկնի Էստոնիա»,- ասաց Գագիկ Սարգսյանը:

Այլ նորություններ