Անսպասելի էր, որ երեխաները նման բարձր արդյունքներ կգրանցեն. Սեյրան Նիկողոսյան

11:00 - 19 Հոկ, 2015

Հայաստանի հրաձգության հավաքականի ավագ մարզիչ Սեյրան Նիկողոսյանը գոհ է «Հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթ»-ում պատանիների գրանցած արդյունքներից, բայց ոչ՝ մեծահասակներից: 

«Անսպասելի էր, որ այս մրցաշարում երեխաները նման բարձր արդյունքներ կգրանցեն: Մեկ-երկու ամսում աճը շատ մեծ է հենց պատանիների մոտ: Մեծահասակները դոփում են տեղում: Սակայն ես լիահույս եմ, որ «խելքները գլուխները կհավաքեն» և կսկսեն նորմալ արդյունքներ ցույց տալ: Գրանցված երկու նոր ռեկորդները բարձր արդյունք է: Մրցաշարում լավ արդյունքներ գրանցած երեխաներին, մասնավորապես պատանիներին, հնարավորություն կտրվի իրենց դրսևորել միջազգային ասպարեզներում: Նույնիսկ կմասնակցեն Եվրոպայի առաջությանը»,-ասել է Նիկողոսյանը:

Այլ նորություններ