ԿԱՊԱՆՑԻ ՑԱՏԿՈՐԴԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

12:27 - 30 Մայ, 2022

Հերթական  հաղթանակը տոնեց  կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը:  Նա մասնակցեց Հունաստանի Կրետե կղզու Խանիա քաղաքում անցկացված միջազգային  մրցաշարին: Մրցումները   ուժեղ կազմ  էր հավաքել:  Ծավալվեց լարված պայքար, որի արդյունքում գրանցվեցին բարձր արդյունքներ:

Մեր երկրի միակ ներկայացուցիչ Լևոն Աղասյանը  ցույց տվեց 16, 64 մ.   և գրավեց առաջին տեղը:

Հայաստանի աթլետիկայի  հավաքականի գլխավոր մարզիչ  Գրիգոր Բարսեղյանն ասաց , որ մրցումների ընթացքին հետևել   է   ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Նա ներկա կլինի նաև  հունիսի 11 –ին Մալթայում մեկնարկելիք Եվրոպայի փոքր երկրների աթլետիկայի առաջնությանը:

Հայտավորված  են 18 երկրների հավաքականներ: Մերոնք մրցավայր կուղեկցեն նետորդ, ցատկորդ և վազորդ  15 մարզիկ – մարզուհիների:

Այլ նորություններ