Աշխարհի գավաթ. Պայքարը կշարունակի միայն Լեւոն Արոնյանը

22:30 - 05 Սեպ, 2017

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր ավարտվեց 1/64 եզրափակիչ փուլը: Հաղթողները հայտնի դարձան թայ-բրեյքում (կարճեցված ժամանակով պարտիաներ): Հայաստանցի գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը դուրս մնացին հետագա պայքարից:

Մեր շախմատիստները 0.5:1.5 հաշվով զիջեցին արագ շախմատում, համապատասխանաբար, Բորիս Գրաչովին (ՌԴ) եւ Մաքսիմ Ռոդշտեյնին (Իսրայել): Երկու դիմակայություններում էլ ընդհանուր հաշիվը 1.5:2.5 է:

Այսպիսով, 1/32 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը կշարունակի ազգային հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը:

Թայ-բրեյքում հաղթելով Գերմանիան ներկայացնող Լիվիու-Դիտեր Նիսիպյանուին, հաջորդ փուլ անցել է նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Սամուէլ Սեւյանը (խաղի ընդհանուր հաշիվը՝ 2.5:1.5):

Արոնյանի հաջորդ մրցակիցը Չինաստանը ներկայացնող, շախմատի աշխարհի կանանց բազմակի չեմպիոն Հոու Յիֆանն է: Սեւյանը կհանդիպի կրկին Չինաստանը ներկայացնող գրոսմայստեր Լի Չաոյին:

1/32-ի պարտիաները կանցկացվեն վաղը:

 

Աղբյուրն ու լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ