Ծանրամարտի երիտասարդական հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

12:43 - 13 Սեպ, 2017

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Մարզիկները  նախապատրաստվում են հոկտեմբերի 15-ից 22-ը Ալբանիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդական (20 եւ 23 տարեկաններ) առաջնությանը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ հավաքն ընթանում է պլանի համաձայն.

«Քանի՞ մարզիկ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը եւ ովքե՞ր, հիմա ասել չեմ կարող: Առջեւում դեռ մեկ ամիս կա: Ամեն բան հայտնի կդառնա հավաքների ավարտին: Ովքեր կհամապատասխանեն ներկայացված պահանջներին, նրանք էլ կմեկնեն մրցման», - ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Այլ նորություններ