Հրաչյա Ռոստոմյանը մարզական կոչումներ շնորհեց

12:05 - 06 Հոկ, 2017

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, նավամոդելային սպորտի աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և ռեկորդակիր Բաբկեն Շահազիզյանը և սամբոյի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի բազմակի արծաթե և բրոնզե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում ստացան։

Մարզիկներին պարգեւատրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

Հրաչյա Ռոստոմյանը եւս մեկ անգամ շնորհավորեց մարզիկներին՝ բարձր գնահատելով նրանց գրանցած արդյունքները։

Այլ նորություններ