Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Ալբանիայի և Դանիայի ընտրանիների հետ

14:20 - 24 Օգո, 2017

Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլի ուղեգիր չնվաճած մասնակիցները հանդես կգան Եվրոպայի 2021 թ. նախընտրական փուլում:

Մյունխենում այսօր կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը հայտնվեց Բ ենթախմբում, որտեղ կմրցի Դանիայի և Ալբանիայի ընտրանիների հետ: Հանդիպումները սկսվեն այս տարվա նոյեմբերից:

Նախընտրական փուլի ինը մասնակիցները պայքարելու են հաջորդ փուլի չորս ուղեգրերի համար:

Այլ նորություններ