ԱՄԱՌՎԱ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ

10:57 - 01 Հուն, 2022

Շարունակվում է Եվրոպայի ծանրամարտի տղամարդկանց հոբելյանական ՝ 100-  րդ և կանանց 34 –րդ  առաջնությունը: 39 երկրի 324  ներկայացուցիչներ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում  պայքարում են խաղարկվող մեդալների 20 հավաքածուի համար:

Հետևում է մնացել մրցումային չորս օր, իսկ  հայկական սպորտի գլխավոր հրետանի հանդիսացող  տղամարդկանց թիմից այսօր առաջինը մրցահարթակ կելնեն  81 կգ քաշայիններ Ռաֆիկ Հարությունյանը և Կարեն Մարգարյանը:

Մեկնարկը կտրվի  ժամը 22. 00 –ին:

Ավանդաբար  մեր հերկուլեսները հաջող  մասնակցություն են ունենում միջազգային պաշտոնական մրցաշարերում:

Կարծում ենք, որ այսօր՝ ամառվա առաջին  օրը,  մեր մարզասերներին իրենց հաջող ելույթներով կջերմացնեն  երկաթախաղի հայ վարպետները:

 

 

 

 

 

Այլ նորություններ