Մեկնարկում է լողի Հայաստանի պատանիների առաջնությունը

17:17 - 10 Հոկ, 2017

Հոկտեմբերի 14-15-ին Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցում կանցկացվի լողի Հայաստանի պատանիների անհատական եւ թիմային առաջնությունը:

Կմասնակցի տասը թիմ՝ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից: Առաջին անգամ հանրապետության  առաջնությունում հանդես կգա Իջեւանը: Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական հրահանգով եւ աջակցությամբ հիմնանորոգվեց Իջեւանի լքված լողավազանը:

Նախատեսվում է, որ առաջնությանը կմասնակցի շուրջ 120 պատանի լողորդ: Նրանք կպայքարեն լողի բոլոր դիսցիպլիններում: Աչքի ընկած լողորդները կմասնակցեն Հայաստանի գավաթի խաղարկությանը, այնուհետեւ Սանկտ-Պետերբուրգում հանդես կգան Վլադիմիր Սալնիկովի միջազգային մրցաշարում:

Այլ նորություններ