ԵԹԵ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆՆԵՐԸ ՉԿԱՅԱՆԱՆ

12:05 - 15 Հուն, 2021

Եվրոպայի  հրաձգության կոնֆեդերացիայի  / ESC / նախագահությունը չեղյալ   է հայտարարել  փետրվարի 26-ից մարտի 6-ը նախատեսված մայրցամաքային առաջնությունը :Մարզաձևի ուժեղագույն վարպետները պետք է հավաքվեին Ֆինլանդիայի Լոհյա քաղաքում ՝ պայքարելու մեդալների և օլիմպիական արտոնագրերի համար: Որոշման պատճառը շարունակվող համաճարակն է: 

ESC- ի պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ մրցաշարի այլ ժամկետների  տարբերակները դեռ կքննարկվեն:  Լոհյայում նախատեսվում էր որոշել Տոկիոյի խաղերի վեց  ուղեգրերի տերերին. չորսը ՝ օդամղիչ,  երկուսը ՝ ատրճանակի: 

Մնացած մրցաձերի  տասը օլիմպիական տեղերի համար պետք է մրցեն Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում առաջիկա մայիսին անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում :

Եթե վարկանիշային մրցաշարերը  ձախողվեն, ապա 2020թ.  մայիսի 31-ի դրությամբ մայրցամաքային դասակարգման  աղյուսակում ամենաբարձր դիրքերը զբաղեցրած մարզիկները իրավունք կստանան մեկնել  Ճապոնիա:

Այլ նորություններ