Մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

13:38 - 22 Հոկ, 2017

Հոկտեմբերի 23-ին «Դինամո» ՄՀԿ-ում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Մոտ 100 մարզիկ Երեւանից, Հայաստանի մարզերից եւ Արցախից տասը քաշային կարգերում կպայքարի չեմպիոնի կոչման համար:

Հոկտեմբերի 23-ին կկայանա վիճակահանությունը եւ կշռման արարողությունը, իսկ հոկտեմբերի 24-ին կանցկացվեն առաջին մենամարտերը: Եզրափակիչ մենամարտերը կկայանան հոկտեմբերի 28-ին:

 

Աղբյուրը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա

Այլ նորություններ