Հայ թենիսիստներն անհաջող են հանդես եկել Երեւանում կայացած ITF մրցաշարում

10:28 - 27 Հոկ, 2017

Երեւանում կայացել է թենիսի Մ 18 տարեկանների ITF մրցաշար, որին մասնակցել է 14 երկրի 71 թենիսիստ: Միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացրել է ինը մարզիկ: Սակայն, հայ թենիսիստները հաջող հանդես չեն եկել եւ դուրս են մնացել մրցանակային տեղերի համար պայքարից:

Տղաների մրցաշարում չեմպիոն դարձել է վրացի Միխայլո Կվանտալիանին: Նա եզրափակչում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Թերզյանին:

Աղջիկների պայքարում հաղթողի կոչումը նվաճել է ռուս Եկատերինա Նիկիֆորովան: Եզրափակչում նա առավելության է հասել իր հայրենակից Անաստասիա Զոլոտարեւայի նկատմամբ:

Նոյեմբերին Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Սողոյանը, Դանիել Կարապետյանը, Եվա Ավետիսյանը եւ Միլենա Գեւորգյանն Իսպանիայում կմասնակցեն Մ 16 տարեկանների միջազգային մրցաշարի:

Այլ նորություններ