ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Արոնյանը միանձնյա առաջատար է

22:49 - 19 Նոյ, 2017

Նիդերլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրիին հաղթելուց հետո գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին փուլի միանձնյա առաջատար է:

Հայաստանցի շախմատիստը սպիտակներով գեղեցիկ եւ արագ հաղթանակ տարավ՝ հարկադրելով մրցակցին հանձնվել 27-րդ քայլում:

Արոնյանն ունի 3 միավոր եւ կես միավորի տարբերությամբ գերազանցում  է հինգ գրոսմայստերի:

Նոյեմբերի 20-ին կայանալիք հինգերորդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա չինացի Դին Լիժենի հետ:

Այլ նորություններ