Խաղային մարզաձևերում թիմերի համար չափազանց մեծ նշանակություն ունի խաղակցվածությունը:Այդ կարևոր հանգամանքը հասկանալի պատճառներով բացակայում է Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի գլխավոր թիմում:
Իսկապես, կարճ ժամակահատվածում տարբեր երկրներից ու ակումբներից ժամանող մարզիկների համար դժվար է ընդամենը նախապատրաստական փուլում գնահատել միմյանց ունակությունները, փոխըմբռնման որակները ու ստեղծել միաձույլ համույթ: Ասածը պարզորոշ երևաց Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում աշխարհի առաջնության ընտրական փուլի ծրագրով անցկացված Հայաստան – Ավստրիա մրցամարտում: Տանտերերը պարտվեցին / 80:129 / գլխավորապես թիմային թույլ խաղի պատճառով: Ասենք, որ հյուրերը ակնհայտորեն բարձրահասակ էին, միմյանց հետ խաղալու և պարապելու տարիների փորձ ունեն և այլն:
Շատերը ձախողումը կապեցին նաև գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանի հարգելի բացակայության հետ: Այնուամենայնիվ վերջին շրջանում մարզաձևում առաջընթաց գրանցելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայում: Այդ հանգամանքը հույս է ներշնչում, որ մեր հավաքականը աստիճանաբար կբարելավի իր խաղը:
2025թ. փետրվարի 20-ին, մերոնք Տիրանայում, պատասխան խաղով, կմրցեն Ալբանիայի ընտրանու հետ: