Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին մրցելույթը: Վերջինը մրցասպարեզ դուրս եկավ ձյուդոյիստ Դավիթ Նիկողոսյանը, ով 73 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում պարտվեց իսրայելցի Սագի Մուկիին:
Եվրոպական խաղերում Հայաստանի թիմը ելույթն ավարտեց մեկ արծաթե մեդալով, որը հունիսի 14-ին նվաճել էր հունահռոմեական ոճի ըմբիշ, 66կգ քաշային Միհրան Հարությունյանը: